Կանայք և աղջիկները միշտ էլ գեղեցիկ են և գեղեցկացնում են կյանքը,սակայն նրանք էլ են ունենում անհանգստացնող հարցեր,որոնց պատասխանը կարող են գտնել մեր կայքում կամ ստանալ հետաքրքիր խորհուրդներ:
Աղբյուրը`Հ.Ա.Նիկողոսյան <<Բուժում միայն բնամթերքներով>>1992թ.
Սնուցող դիմակներ
1.Մեկ ճաշի գդալ մեղրին ավելացնել մեկ ճաշի գդալ վարսակի ալյուր`անընդհատ խառնելով ավելացնել նախապես հարած սպիտակուց:
2.Մեկ քերած գազարին ավելացնել մեկ թեյի գդալ ցորենի ալյուր,այնուհետև մի քանի կաթիլ լիմոնի հյութ:
3.Երկու ճաշի գդալ քերած խնձորը խառնել մեկ ճաշի գդալ բուսական յուղի հետ:
4.Երկու ճաշի գդալ եփած դդումը խառնել 1 ճաշի գդալ բոըսական յուղի հետ:

Դիմակ ճարպոտ մաշկի համար
Ճարպոտ մաշկին օգտակար է հետևյալ դիմակը.
1.Երկու ճաշի գդալ քերած բողկին ավելացնել 1 թեյի գդալ կաթ և մի քանի կաթիլ լիմոնի հյութ կամ կարմիր հաղարջ:
2.Ճարպոտ մաշկին լավ է ազդում լիմոնը այլ մրգերի ու հատապտուղների հյութի հետ,իսկ բանջարեղեններից`լոլիկը,վարունգը,գազարը:

Չոր մաշկի դեպքում բանջարեղենի և հատապտուղների շիլային անհրաժեշտ է ավելացնել սերուցք,մեղր,ձվի դեղնուց:
Միջոց ճաքճքված շուրթերի համար
1.Փափկեցնելու համար անհրաժեշտ է վարդի թերթերը տրորել և ավելացնել մեկ ճաշի գդալ խոզի յուղ:
2.Դդումը աղալ,քամել,մզվածքին մի քիչ մեղր խառնել և օրը երկու անգամ քսել շուրթերին:
2.Դդումը աղալ,քամել,մզվածքին մի քիչ մեղր խառնել և օրը երկու անգամ քսել շուրթերին:
Եղունգներն ամրացնելու միջոց
Ամրացնելու համար խորհուրդ է տրվում 10 օր քսել լիմոնի շերտ.միաժամանակ կարելի է լիմոնի հյութը խառնել մի քանի կաթիլ յոդի հետ և քսել:
Միջոց դեմքի մազոտվածության դեմ
Հունական ընկույզի կեղևը վառել,ստացված մոխիրը բացել ջրով:Այդ խառնուրդով շփել դեմքի այն մասերը,որտեղ շատ է մազածածկույթը:
Գործողությունը կատարել հաճախակի:
Գործողությունը կատարել հաճախակի:
Դեմքը փափկեցնող դիմակներ
1.Չմաքրած վարունգը քսել խոշոր քերիչներով,լցնել ապակե շշի մեջ ու ավելացնել օղի:Թրմել արևի տակ 15 օր:Քամելուց հետո պատրաստ է լոսյոնը:250 գրամ վարունգին ավելացնել 250գ. օղի:
2.100 գրամ սերուցք,մեկ ձվի դեղնուց,15 գրամ լիմոնի հյութ,20գրամ օղի:Սկզբից զանգում են դեղնուցը,հետո խառնելով ավելացնել լիմոնի հյութը,օղին,ապա`սերուցքը:
2.100 գրամ սերուցք,մեկ ձվի դեղնուց,15 գրամ լիմոնի հյութ,20գրամ օղի:Սկզբից զանգում են դեղնուցը,հետո խառնելով ավելացնել լիմոնի հյութը,օղին,ապա`սերուցքը:
Գույնը լավացնող դիմակներ
Մեկ ճաշի գդալ մանր կտրտած մաղադանոսին ավելացնել երկու բաժակ տաք ջուր,թրմել մեկ ժամ,քամել,սառեցնել և օրվա ընթացքում մի քանի անգամ դեմքը մաքրել այդ հեղուկով (լոսյոնը կարոլի է պահել սառնարանում երեք օրից ոչ ավել):
Նիհարեցնող լոգանք
150 գրամ հացի սոդան,150 գրամ ծովի աղը լցնել տաք լոգարանի մեջ և 20-30 րոպե ընդունել լոգանք:Լոգանքից անմիջապես հետո 15 րոպե պառկել անկողնում:
Մաշկի փափկեցնող լոգանք
Տաք ջրին ավելացնել 50 գրամ գլիցերին և նրա մեջ պառկել 20 րոպե,որպեսզի մաշկը դառնա հարթ ու փափուկ:
Ուժերը վերականգնող լոգանք
0,2 եղինջին ավելացնել 0,1 կգ. խոտափոշի.այդ խառնուրդը լցնել 1 լ. ջրի մեջ և եռացնել 10 րոպե:Մզվածքը ավելացնել լոգարանի ջրին:Պառկել հարմար`թուլացնելով մկանները:Լոգանքը չպետք է տևի 10-15 րոպեից ավելի: