Նախաբան
Այս կայքի ստեղծման նպատակն է ծանոթացնել բժշկության այն օգտակար խորհուրդներին,որոնք կօգնեն իրականացնելու տարբեր հիվանդությունների դեպքում անհրաժեշտ օգնություն:
Այս կայքի տեղեկությունների աղբյուրը հանդիսանում է հիմնականում Հ.Ա.Նիկողոսյանի«Բուժում միայն բնամթերքներով»բրոշյուրը(1992թ.) և այլ ժող. բժշկության գրականություններ:
Ալերգիա
Մարդկանց մեծ մասը հանկարծակի հայտնված գարնանային հարբուխը կամ կոնյուկտիվիդը համարում է սեզոնային հիվանդություններ: Բայց այն հնարավոր չի լինում բուժել: Միայն ավելի ուշ է պարզ դառնում, որ մարդու մոտ պարզապես ալերգիկ դրսեւորումներ են:
1906թ. ավստրիացի մանկաբույժ Կ. Պիրկեն օրգանիզմի անսովոր հակազդեցությունները կոչեց մեկ տերմինով` ալերգիա: Ալերգիան սկսվում է հիմնականում երիտասարդ տարիքում, մինչեւ 40 տարեկանը: Գիտնականների կարծիքով` այն առաջանում է աղտոտված մթնոլորտի, ոչ ճիշտ սնվելու ու շատ դեղամիջոցների ոչ տեղին օգտագործման պատճառով: Այսօր առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 21-րդ դարը հայտարարել է ալերգիայի դար, քանի որ վիճակագրական տվյալներով` այն «3-րդ հազարամյակի խոլերա է»: Եվ արդեն աշխարհում մարդկության 20 տոկոսը տառապում է տարբեր ալերգիաներից:
Եվ այսպես, եթե ձեր քթից սկսում է հոսել, մաշկի վրա հատվածաբար քոր է զգացվում, աչքերը սկսում են արցունքակալել` կարծես ավազահատիկներ ընկած լինեն աչքի մեջ, ուրեմն ձեզ մոտ ալերգիայի նախանշաններ են ի հայտ գալիս: Իսկ ամենավատն այն է, որ ալերգիայի բարդացման դեպքում կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` բրոնխիալ ասթման, քրոնիկական րինիտը, եղնջատենդը եւ մաշկաբորբը: Պետք է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի հայտնաբերվի ալերգիայի առաջացման պատճառը:
Ալերգիկ մարդը պետք է իմանա, որ աշխարհագրական յուրաքանչյուր դիրքի համար գոյություն ունի յուրահատուկ «վնասակար» ծաղկափոշի: Օրինակ, Կրասնոդարում, Ստավրոպոլում եւ Վրաստանում դա ամբրոսիան է, որը թարգմանաբար նշանակում է անուշաբույր: Ի դեպ, այն իր ալերգիկ ազդեցությամբ առաջին տեղում է: Ղազախստանում ամենաալերգեն բույսերը օշինդրն ու վայրի կանեփն են, Ուզբեկստանում` բամբակը, հունական ընկույզն ու չինարին, իսկ ահա Հայաստանում` արծաթափայլ բարդին է: Ալերգիկ հիվանդությունները հաճախ վերագրում են բարդու ծաղկափոշուն, բայց դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ այն կարող է առաջացնել զուտ մեխանիկական գրգռվածություն: Պատճառն ավելի ճիշտ քաղաքի օդի աղտոտվածությունն է, որովհետեւ ալերգիայով ավելի շատ տառապում են քաղաքի բնակիչները:
Ալերգիա առաջացնող գործոնները բազմազան են: Կարելի է ասել՝ սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները կարող են հանդիսանալ ալերգիայի գործոն: Բնականաբար, ալերգեն կարող են լինել քիմիական վերամշակում անցած մթերքները` սննդային ներկերը, լվացքի փոշիներն ու բազմաթիվ մաքրող միջոցները, շատ դեղամիջոցներ`հատկապես հակաբիոտիկները: Քիչ վնասակար չեն տնային կենդանիների մորթին, բուրդը, մազը կամ թեփը: Այս առումով պետք է ասել, որ ամենավտանգավորը կատվի մազն է: Ալերգիա կարող է առաջացնել նաեւ կենցաղային փոշին` փափուկ կահույքը, գորգերը եւ այլն:
Այսօր մաշկային հիվանդությունների կեսից ավելին ալերգիկ բնույթի են: Իսկ ավելի տարածված հիվանդություններն են եղնջատենդը եւ մաշկաբորբը (դերմատիտ): Երբեմն այս հիվանդություններն ավելի են անհանգստացնում, քան ներքին տկարությունը, չէ՞որ բոլորն են ուզում գեղեցիկ տեսք ունենալ, իսկ մաշկն արտաքին տեսքի ամենակարեւոր հատկանիշն է եւ այն շատ զգայուն է արտաքին միջավայրի հանդեպ, որը կարծես բարոմետր լինի օրգանիզմի համար: Կոնկրետ այս երկու հիվանդությունները բուժելու համար, առաջին հերթին, պետք է խուսափել ցանկացած տեսակի ալերգենի հետ շփվելուց կամ օգտագործելուց: Իսկ առհասարակ ալերգիաների բուժման համար օգտագործում են հիմնականում հակագիստամինային պրեպարատներ, բայց չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել ու խմել սուպրաստին կամ դիմեդրոլ, այլ ավելի ճիշտ կլինի դիմել բժշկի, որովհետեւ ալերգիայից առաջացած բարդությունները կարող են շատ վատ անդրադառնալ ձեր առողջության վրա:
Այնուամենայնիվ, ժողովրդական բժշկությունը բավականին փորձ է ձեռք բերել մեր օրգանիզմի բարձր զգայունության դեմ պայքարելու համար:
Առաջին հերթին պետք է վարժեցնել օրգանիզմը եւ հարմարեցնել արտաքին աշխարհի բոլոր ազդեցություններին: Կարեւոր է առողջ ապրելակերպը` ֆիզիկական վարժությունները, մաքուր օդը, կոփվածությունը: Շատ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից խուսափելու համար կարելի է դիմել բույսերի օգնությանը:
Մի քանի միջոց ալերգիաների դեմ.
Մաշկաբորբին ու եղնջատենդին շատ լավ օգնում է արտաքին օգտագործման համար նախատեսված նեխուրի քսուքը, որը պատրաստվում է նեխուրի տերեւներից ու ոչ շատ աղի կարագից: Թրջոցներից հետո մաշկը լվանալու համար կարելի է պատրաստել նեխուրի արմատներով թուրմ: Շատ լավ օգնում է երիցուկի ծաղիկներից պատրաստված թուրմը` (15-20 ծաղիկ եւ 1 բաժակ եռացրած ջուր): Իսկ հայտնի բուլղարուհի Վանգան խորհուրդ էր տալիս հավասար քանակությամբ եղինջի ու շամբուկի տերեւներից թուրմ պատրաստել եւ գոլ վիճակում լվանալ հիվանդ մասերը: Նման դեպքում շատ լավ օգնում են կատվալեզվի լուծույթով լոգանքները (1 դույլ ջրին` 100 գրամի հարաբերությամբ):
Օշինդրը (պոլին)՝ որպես ալերգիայից ազատվելու միջոց.
Պատրաստել օշինդրի թունդ թուրմ` եռացնելով այն 10 րոպե, ու թողնել, որ սառչի: Լավ լվացվել օճառով ու հետո ձեռքերն ու դեմքը լվանալ այդ թուրմով, սակայն չչորացնել, այլ թողնել, որպեսզի ինքն իրեն չորանա: Եղնջատենդը ձեզ երկար ժամանակ հանգիստ կթողնի:
Ալերգիայից ազատվելու ամենալավ միջոցներից մեկը համարվում է թարմ նեխուրի հյութը (1-2 թեյի գդ ՝ օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ): Փոշու, հատկապես գրքի փոշու նկատմամբ եղած ալերգիային շատ լավ օգնում է հետեւյալ բույսերի հավաքածուն` հազարաթերթիկ, արեւքուրիկ, խատուտիկի արմատներ, դաշտային ձիաձետ, եգիպտացորենի թելիկներ, երիցուկ եւ մասուրի պտուղներ (5:4:3:2:1:1:4 հարաբերությամբ): Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու թողնել մինչեւ առավոտ: Առավոտյան դնել կրակին ու հասցնել եռման ջերմաստիճանի, բայց չեռացնել ու թողնել 4 ժամ: Այնուհետեւ խմել օրվա ընթացքում 3 անգամ բաժակի 1/3-ի չափով:
Այս ընթացքում չի կարելի ալկոհոլ օգտագործել:
Հիվանդությունն ուրախներից վախենում է....
«Առողջ մարմնում` առողջ հոգի» աքսիոման մեր գիտակցության մեջ շատ ամուր է նստած, սակայն բժիշկներն ուշադրություն են դարձել մի օրինաչափության եւս` այն, որ առողջ հոգին կարող է բուժել հիվանդ մարմինը: Ավելի հեշտ է հիշել այս մասին, քան հույսն անվերջ դնել տարբեր դեղամիջոցների վրա: Բժիշկները մի շատ հետաքրքիր բան են նկատել: Կենսուրախ հիվանդները միշտ ավելի շուտ են հեռանում հիվանդանոցից, քան մռայլ, խոժոռ ու նյարդային մարդիկ: Եվ պատահական չէ, որ 16-րդ դարի շատ հայտնի բժիշկներից մեկն ասել է. «Կրկեսի ժամանումը քաղաք շատ ավելի լավ է մարդկանց առողջությանը, քան 10 հատ դեղատան բացումը»: Նաեւ նշվում է, որ երկարակյաց ու ոչ հաճախ հիվանդացող մարդիկ, որպես կանոն, կենսուրախ են եւ ունեն հումորի մեծ զգացում: Բոլոր փաստերը վկայում են օրգանիզմի վրա դրական էմոցիաների բարենպաստ ազդեցության մասին: Այդ ժամանակ նյութափոխանակությունն արագ է լինում, լավանում է ներքին բոլոր օրգանների գործունեությունը: Շատ դեպքեր են եղել, երբ լավատեսության շնորհիվ հաղթահարվել են շատ հիվանդություններ: Ուրեմն եկեք ուրախ ապրենք:
Մինչ բուժմանն անցնելը խորհրդակցել բժշկի հետ..
Աղբյուրը`armtown.com...

Միջոցներ Շաքարախտի(Դիաբետի)դեպքում
1.Օգտագործել անսահմանափակ քանակությամբ հապալասենու տերևներից պատրաստված թուրմ:
Մեկ ճաշի գդալ բույսին ավելացնել 150 գրամ եռացրած ջուր,խմել 1/3բաժակ`օրը երեք անգամ:
2.Ընդունել մումիա առավոտյան մինչև ուտելը և երեկոյան քնելուց առաջ 0,2-ական գրամ:Օրական դոզան 0,4գրամ է:
Ընդունել 10 օր,ընդմիջել 5 օր և շարունակել 3-4 անգամ`մեկական թեյի գդալ:

Միջոց մազաթափության դեմ
1.Մազաթափության դեպքում օգտակար է գլուխը լվանալ կեչու եփուկով:
2.Վերցնել մեկ մաս կոնյակ,4 մասի սոխի հյութ և 6 մաս եզան լեզվի արմատների եփուկ:Նույն նպատակով գլուխը կարելի է մերսել կիսած սոխով,ինչպես նաև կարելի է օգտագործել լավ որակի նավթ:

Միջոց գորտնուկների դեմ
1.Քնելուց առաջ ամեն երեկո կաթոցով գորտնուկի վրա կաթեցնել 1 կաթիլ քացախաթթու պահպանելով զգուշություն ` մեկ կաթիլից ավելի չօգտագործել,քանի ոռ թթուն շատ ուժեղ է:Մի քանի օրից գորտնուկները կկորչեն:
Մաշկի պեպեններ,ցաներ,պիգմենտներ
Մաշկի պեպենների և ցաների դեպքում անհրաժեշտ է սննդում շատ օգտագործել մորի,մոշ,ելակ,հաղարջ:
Պեպենոտության դեպքում պեպեններին քսել սոխ:
Օրական երեք անգամ մաղադանոսի արմատներից և տերևներից պատրաստված շիլան քսել դեմքին:

Միջոց մրսածության ժամանակ.միջոց հարբուխի դեմ
1.Ցորենի և վարսակի պաքսիմատը դնել սաք էլեկտրական սալիկի վրա և հենց սկսի վառվել,1-2 րոպե քթով քաշել այդ ծուխը:Օրվա ընթացքում կրկնել մի քանի անգամ և հարբուխը կանցնի 1-2 օրից:
2.Վառել գործվածքի մի քանի կտոր(բացի բրդյա),ծուխը ներս քաշել:Այս միջոցը համարվում է բավականին արդյունավետ:
3.Մեղրի և հւմ կարմիր բազուկի 30% լուծույթից 5-6 կաթիլ կաթեցնել յուրաքանչյուր քթանցքում`օրը 4-5 անգամ:

Ինչ անել գրիպի համաճարակի ժամանակ
1.Գրիպի կանխարգելման համար օգտակար է օրական 2 անգամ 10-15 րոպե յուրաքանչյուր քթանցքով հերթականությամբ ներշնչել թարմ սոխի և սխտորի կտրվածքների գոլորշին:
2.Կանխարգելման նպատակով մեծահասակներին խորհուրդ է տրվում վզից կախել թանզիֆի տոպրակ`մեջը մանր կտրտած սխտոր,իսկ փոքրերին գրիպից պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է տոպրակը կախել մահճակալից:

Տնական միջոցներ հազի դեպքում
1.Վերցնում են մեծ սոխ,քերում քերիչով և խառնում սագի ճարպին:Խառնուրդը մերսում են երեկոյան`քնելուց առաջ,կրծքավանդակի ու վզի առաջի մասի շրջանում:Հիվանդը պետք է նաև ուտի այդ խառնուրդից ամեն առավոտ`1 ճաշի գդալ:
2.Շփել կուրծքը չոր մահուդի կտորով,հետո սոճի յուղ:

Միջոց անգինայի ժամանակ
1.Սկզբնական շրջանում արդյունավետ է կոկորդի ողողումը գոլ հիմնային լուծույթով(մեկ բաժակ եռացրած ջրին`մեկ թեյի գդալ կերակրի սոդա)օրը 4-5 անգամ:
2.Խմել գոլ կաթ կամ թարմ սոխի հյութ(մեկ թեյի գդալ,օրը 3-4 անգամ):
3.Օգտագործում են հետևյալ խառնուրդը.
Տաք ջրի մեջ ավելացվում է 3 մաս նախապես ֆիլտրված,մաքրված նավթը:Ստացված ղառնուրդով առավոտյան և երեկոյան կատարել կոկորդի ողողում:2 օրվա ընթացքում հիվանդությունը կանցնի:

Բուժամիջոցներ այրվածքների ժամանակ
1.Հավի թարմ ձվի սպիտակուցն ու դեղնուցը հարել,քսել այրված տեղերին:
2.Եթե այրված է կոկորդը,ապա անհրաժեշտ է խմել զեյթունի ձեթ,կամ հում սպիտակուցի հետ խառնած ջուր:
3.Օգտագործվում է նաև մեզը:Այրվածքից անմիջապես հետո մեզը քսել այրվածքին և թողնել չորանա:

Միջոցներ ալկոհոլիզմի դեմ
1.Ալկոհոլի չարաշահման դեպքում անհրաժեշտ է հիվանդին ուտեցնել մեծ քանակությամբ մոռ(մալինա)
2.Ալկոհոլիզմը բուժելու նպատակով մասուրի պտուղներից պատրաստել եփուկ և ճաշից առաջ օրը 3 անգամ մեկ բաժակ խմեցնել հիվանդին:

Միջոց աթերոսկլերոզի բուժման համար
1.Աթերոսկլերոզի համար անհրաժեշտ է շատ օգտագործել սմբուկ: 2.Աթերոսկլերոզի բուժման համար օգտագործվում է նաև սոխի թարմ պտուղը: 3.Սոխի հյութը 1:1 հարաբերությամբ խառնել մեղրին և օրը 3-4 անգամ 1ճաշի գդալ ընդունել:
Միջոց անքնության դեմ
1.Խորը քնելու համար անհրաժեշտ է 2ճաշի գդալ դաղձին ավելացնել 2բաժակ եռացող ջուր,խմել ուտելուց առաջ 1/2-ական բաժակ`օրը 2անգամ:
2.Մեկ բաժակ մածունին ավելացնել 1թեյի գդալ դարչին,լավ խառնել,խմել 1-ական բաժակ`շաբաթը 2անգամ:

Միջոց քնկոտության դեմ
Վերցնել 5գրամ գերչակի յուղ,ավելացնել յասամանի ծաղիկների 50գրամ մզվածք(50գրամ յասամանի ծաղիկները մաղով քամել)խառնուրդը խառնել և քնկոտության ժամանակ օրը 3անգամ 5-ական կաթիլ կաթեցնել քթանցքներին:
Աչքի հիվանդություններ
1.Վերցնել հավասար քանակությամբ եզան լեզվի և ուրցի թարմ տերևներ,աղալ,քամել,մզվածքն օգտագործել աչքի բորբոքային հիվանդության ժամանակ:
2.Գինու քացախի վրա ավելացնել սալորի մզվածք,խառնուրդը քսել կոպերին`կոպերի բորբոքումները վերացնելու և տեսողությունը լավացնելու համար:
3.Ծիրանի 10գրամ մզվածքին ավելացնել դաղձի 30գրամ մզվածք:Խառնուրդը կաթիլների ձևով օգտագործել աչքի սպիտակափառության բուժման համար:Այդ նույն խառնուրդից կարելի է նաև թրջոցներ դնել աչքերի վրա`արյունալցվածությունը բուժելու համար:

Միջոց ատամնացավի ժամանակ
1.Վերցնել խոզի ճարպի մի կտոր,վրան աղ ցանել և դնել ցավող ատամի վրա`այտի ու լնդի միջև:15-20րոպե հետո ցավը կդադարի:
2.Վերցնել մոռենու կտրտած տերևները,դաղձի տերևները և 30 գրամ գինու քացախ:Այս բոլորը 3 օր թրմել ապակե տարայում,ապա քամել ու ողողոլ բերանը:

Միջոց լնդերի արյունահոսության(գինգիվիտ) ժամանակ
Լնդերի արյունահոսության դեպքում օգտակար է բերանը ողողել կաղնու կեղևի և եղինջի գոլ եփուկով:Խառնելով 2մաս եղինջ,մեկ թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1բաժակ տաք ջուր:
Միջոց ականջի ցավի և թարախոտության դեմ
Էմալապատ ամանի մեջ լցնել մեկ բաժակ ջուր,մեջը գցել դափնու տերև և հասցնել մինչև եռման,ապա սրբիչով ամուր փաթաթել,թողնել 3ժամ:Ցավող ականջի մեջ ստացված հեղուկից կաթեցնել8-10 կաթիլ և 2-3ճաշի գդալ տաք լուծույթ խմել:Այդ պրոցեդուրան կրկնել 2-3անգամ:
Նյարդային հիվանդություններ
1.Սառը տեղ 2-3ժամ պահված բազուկի 1/3բաժակ հյութը խառնել բնական մեղրին1:1 հարաբերությամբ և ընդունել 2-3անգամ օրվա ընթացքում նյարդացման ու գրգռման ժամանակ:
2.Դաղձը գրգռում է նյարդային համակարգը,ուժեղացնում անոթները,օգտագործվում է նաև հիստերիայի բուժման,նևրոզների ժամանակ:
3.Արևածաղկի յուղն օգտագործվում է հիշողության կորստի ժամանակ:
4.Եղինջը բարձրացնում է արյան մակարդելիությունը,լավացնում է նյութափոխանակությունը ուժեղ գլխացավի,հիշողության կորստի ժամանակ:

Սրտային հիվանդություններ
Միջոց ռևմատիզմի բուժման համար
Լավ փակիչ ունեցող շամպայնի շշի մեջ լցնել 200գրամ փայտի կամ զեյթունի յուղ,ավելացնել 10-20շերտ կարմիր բիբար և լցնել 20գրամ լավ մաքուր նավթ:Թափահարելով թրմել 10օր`տաք տեղում և ամեն օր թափահարել:Այդ խառնուրդը մերսել քնելուց առաջ,իսկ առավոտյան անհրաժեշտ է հագնել տաք ներքնաշորեր և բրդյա գուլպաներ:
Միջոց ստենոկարդիայի ժամանակ
Շնչահեղձուկով ընթացող ստենոկարդիայի ժամանակ խորհուրդ է տրվումօգտագործել սխտորը մեղրով.
Վերցնել 1լ. մեղր,10կիտրոն,5գլուխ սխտոր:Կիտրոնների հյութը մզել,սխտորը մաքրել,լվանալ ու աղալ,բոլորը խառնել և թողնել մեկ շաբաթ`փակվող կաթսայի մեջ,սառը տեղում:Ընդունել օրական 1անգամ`4թեյի գդալ`յուրաքանչյուր գդալից առաջ մեկ րոպե ընդմիջում տալով:
Միջոց տախիկարդիայի դեմ
Սրտի արագ բաբախելու դեմ օգտակար է ուրցի թուրմը:
Պատրաստման եղանակը.վերցնել կաթսա,մեջը եռացնել 1բաժակ ջուր,կրակը դանդաղեցնել,որ ջուրը մարմանդ եռա,ապա ավելացնել 1թեյի գդալ ուրց ու 3րոպեից ոչ ավել եռացնել մարմանդ կրակի վրա:Կաթսան փակել,դնել տաք տեղ,հետո թուրմը քամել,խմել օրական 3անգամ 1ճաշի գդալ: