Այս բաժնում ներկայացված են բազմաթիվ դեղաբույսեր,որոնք դասավորված են այբբենական կարգով
Աղբյուրը`Հ.Ս.Հարությունյան "Միջնադարյան Հայկական Բժշկարանների Դեղաբույսեր"(1990թ.)
Ազնվամորի-Малина
Բազմամյա կիսաթուփ է,մինչև 1,5մ բարձրությամբ.պատկանում է վարդազգիների ընտանիքին:Արմատները տարածված են ու տալիս են բազմաթիվ ընձյուղներ:Տերևները կենտ փետրաձև են:
Քիմիական բաղադրությունը:Ազնվամորու տերևները պարունակում են տանիններ,ասկորբինաթթու:Պտուղները պարունակում են օրգանական թթուներ`խնձորաթթու,կիտրոնթթու,սալիցիլաթթու,մրջնաթթու,ասկորբինաթթու,տարբեր շաքարներ`գլկյուկոզ,ֆրուկտոզ,սախարոզ,կարոտիններ,լորձ,դաբաղանյութեր,եթերային յուղի հետքեր,միկրոտարրեր:Սերմերը պարունակում են 15% ճարպայուղ,օսլա,ածխաջրեր:
Ազնվամորու օգտագործման եղանակները:Բժշկության մեջ օգտագործել են ազնվամորու տերևները,արմատը և պտուղները:
Ռուսական բժշկության մեջ ազնվամորու պտուղներն օգտագործվում են մրսածության և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում:
Բուլղարական բժշկության մեջ ազնվամորու տերևներն օգտագործել են ստամոքսի և աղիքների կատառի,մաշկային ցանի,լնդախտի,նշագեղձերի բորբոքումների և շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում:
Հայկական բժշկության մեջ ազնվամորին օգտագործվել է լեղաքարային և միզաքարային հիվանդությունների,ստամոքսային խոցերի,լուծի ու շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով:
~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~
1)50 գ ազնվամորու տերևները չորացնել,աղալ,վրան ավելացնել 500մլգ եռացրած ջուր,թողնել 30րոպե,քամել և օրը 3 անգամ 200-ական գ խմել`շնչառական հիվանդությունները,բորբոքային հիվանդությունները բուժելու համար:
2)Ազնվամորու թարմ տերևները աղալ,քամել և օրը երեք անգամ 100-ական գ խմել`աղեստամոքսային ուղու խոցերի և բորբոքումների,լուծի բուժման համար:Այդ նույն մզվածքը թրջոցների ձևով կարելի է օգտագործել մաշկային խոցերի և ցաների դեպքում:
3)50 գ ազնվամորու չորացրած արմատն աղալ,վրան ավելացնել 500 գ գինու քացախ և մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե,որից հետո վերցնել և թողնել մեկ ժամ,ապա քամել և օրը երեք անգամ`ուտելուց 20 րոպե հետո պատրաստուկից 100-ական գրամ խմել լեղաքարային և միզաքարային հիվանդությունների բուժման համար:
չորս:
Ազնվամորու խակ հատապտուղները կարելի է օրը երեք անգամ 5-ական հատ ուտել`լուծի բուժման համար/ըստ Ամիրդովլաթի/
Ազնվամորու հակաթույնը մատուտակն է:

Աղտոր սովորական-сумах
Բազմամյա թուփ է կամ ծառ,պատկանում է աղտորազգիների ընտանիքին:Բազմամյա ճյուղերի կեղևը դարչնագույն է,երկայնական շերտերով անջատված:Ընձյուղները մոխրադարչնագույն են,կոշտ ու խիտ մազմզիկապատ:Տերևները կենտ փետրաձև են:Ծաղիկները մանր են,կանաչասպիտակ:Աղտորը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին:Պտուղը հասունանում է սեպտեմբերին:
Քիմիական բաղադրությունը:Աղտորի տերևները պարունակում են 25-33% դաբաղանյութեր,որից 15%-ը տանին է:
Աղտորի օգտագործման եղանակները:Բժշկության մեջ օգտագործում են աղտորի տերևները և պտուղը:
Ռուսական բժշկության մեջ օգտագործել են լուծի,միզապարկի բորբոքումների,խոցերի,կնդախտի բուժման համար:
Հայկական բժշկության մեջ աղտորն օգտագործվել է թքագեղձերի կենսական գործունեության խանգարման,սրտխառնոցի,բերանի խոռոչում խոցերի,տեսողության վատացման,սննդախանգար/տրոֆիկ/ խոցերի,բորոտության,քոսի,չարորակ ուռուցքների,աղեստամոքսային խոցերի,միզասեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով:
~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~
1)Աղտորի տերևներն աղալ,քամել,ստացված մզվածքով բերանի խոռոչը ողողել`խոցերի և բորբոքումների բուժման համար:Այդ նույն մզվածքից կարելի է թրջոցներ դնել սննդախանգար խոցերի,ականջի խոցի վրա,բորի,քոսի տեղերում:
2)Աղտորի պտուղն աղալ,գինու քացախով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ խմել`լուծի,ստամոքսաաղիքային խոցերի,միզասեռական օրգանների բորբոքումների բուժման համար:
3) 10 գ աղտորի պտուղն աղալ,վրան ավելացնել 5 գ յոթ եղբոր արյուն(բույս է) ,5գ խունկ,10գ հայկավ,ապա վարդի յուղով շաղախել և քսելու ձևով օգտագործել սննդախանգար խոցերի,չարորակ ուռուցքների բուժման համար:Այդ նույն պատրաստուկը կարելի է օգտագործել խմելու ձևով`օրը երեք անգամ 2-ական գ,նույն հիվանդությունների բուժման համար:
4)Աղտորի խեժը մանրացնել և ցանել սննդախանգար խոցերի վրա`բուժման նպատակով:
5)Աղտորի տերևները պտուղների հետ միասին աղալ,քամել և ստացված մզվածքով կատարել միզապարկի ողողումներ`միզապարկի բորբոքումների և խոցերի բուժման համար:
6)Աղտորի պտուղներից օրը երեք անգամ հինգ հատ ուտել սրտխառնոցի,ծարավի զգացման,ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման համար/ըստ Ամիրդովլաթի/:Աղտորի փոխարինողն ազոխն է,իսկ հակաթույնը`կերտի արմատի մզվածքը:

Աղշբանկ-Բանգի-Белена
Երկամյա բույս է,պատկանում է մորմազգիների ընտանիքին:Արմատն առանցքային է:Ցողունն ուղղաձիգ է,քիչ խոնարհված`մինչև մեկ մետր բարձրությամբ:Տերևները երկարավուն են,ձվաձև,փետրավոր կտրվածքներում մոխրականաչավուն:Ծաղիկները համարյա նստած են:Պտուղը սափորաձև է:Աղբշանկը խիստ թունավոր բույս է և պետք է օգտագործվի միայն բժշկի ցուցումով և անմիջական հսկողությամբ:
Քիմիական բաղադրությունը:Բույսը պարունակում է ալկալոիդներ`գիոսցիամին,սկոպոլամին,ատրոպին և մոտ 34% ճարպայուղ:
Աղշբանկի օգտագործման եղանակները:Բուլղարական բժշկության մեջ այն օգտագործել են գլխացավերի,կարկամող հազի,խողովակախտի(բրոնխիտ),թոքային խողովակահեղձուկի,միզապարկի ջղաձգումների,անքնության,միջին ականջի բորբոքումների նպատակով:
Ռուսական բժշկության մեջ այն օգտագործել են թոքային խողովակահեղձուկի և մկանային բորբոքումների բուժման նպատակով:
Հայկական բժշկության մեջ այն օգտագործվել է միջին ականջի բորբոքումների,արյունախխման,կրծքագեղձի բորբոքային ուռուցքների,ոսկրացավի,հոդացավի,զարկերակային արյան ճնշման բարձրացման,մաշկային ցանի,գլխի խոցերի և պեպենների բուժման նպատակով: